Գորիսի պետական քոլեջի նոր ղեկավար նշանակված Արմինե Կոլյանը, ոստիկանական ուժերի օգնությամբ, մտել է Գորիսի պետական քոլեջ։ Նրա խնդրանքը դասախոսներին և ուսանողներին՝ ներս գալու և զրուցելու, առայժմ մերժման է արժանանում, գրում է «Սյունյաց երկիր» թերթը, որը նաև տեսանյութեր է հրապարակել։
Դասախոսներն ու ուսանողները պնդում են իրենց պահանջը, իսկ ոստիկանները՝ Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ, զբաղված են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի պաշտպանությամբ։
News.am
