Նոյեմբերին 176 571 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` դա զբոսաշրջության ոլորտում ռեկորդային ցուցանիշ որակելով։
«Հայաստանում չի եղել որևէ մայիս, որևէ հունիս, որևէ հուլիս, որևէ օգոստոս, որևէ հոկտեմբեր կամ որևէ նոյեմբեր, որ այդքան շատ զբոսաշրջիկ գա Հայաստան, որքան եղել է 2025 թվականի այս ամիսներին»,– ասել է Պապոյանը։
Նախարարի խոսքով` 2024 թվականի նոյեմբերի 152,976-ի համեմատ այս տարի աճել է շուրջ 15,4%–ով, իսկ 2019 թվականի նոյեմբերի 140,376-ի համեմատ` շուրջ 26%–ով։
Sputnik Արմենիա
