Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
««Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը բացահայտորեն անհանդուրժողականություն է տարածում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։
Ամեն քողարկված բան ի վերջո բացահայտ է դառնում։
Հիմա հասկանու՞մ եք՝ ինչ խորքային նպատակ է հետապնում Վեհափառի անվան զեղչումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ ԻՐԱԿԱՆ օրակարգ են սպասարկում «Տասը տիրավները» և նրանց ԻՐԱԿԱՆ տերերը։
Շատերս նույնիսկ հիմա՛ չենք պատկերացնում այս դավադրության իրական մասշտաբը։ Միակ բանը, որ հստակ է՝ այն է, որ պետք է ողջ հոգով, ողջ սրտով, ողջ կարողությամբ պաշտպան կանգնել մեր Մայր Եկեղեցուն՝ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդ Սրբազնագույն կաթողիկոսի գլխավորությամբ»։
Aysor.am
