Логотип

Ռոբերտ Քոչարյան․ Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա

Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա։ Աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ասացիք՝ եթե ՔՊ–ն ընտրվի, եթե–ներ չկան, ՔՊ–ն պետք է չընտրվի և ես պլան Բ չունեմ, ես իսկապես պլան Բ չունեմ և չեմ էլ ուզում դրա մասին մտածեմ։ Այսօր բոլոր հարցումներով երևում է, որ ՔՊ–ն մենակ չի կարող հավաքել անհրաժեշտ ձայն, դրա համար պիտի չմտածենք դրա մասին, պետք է վճռական տրամադրվել։ Կյանքում իմ մոտեցումն է միշտ եղել՝ մտե՞լ ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայի՝ հետևից մարդ կա թե՞ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևիցդ գալիս են»,– ասել է Քոչարյանը։

Նշենք, որ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի դեկտեմբերի 6-ին։

News.am