Логотип

Արշակ Սրբազանի կալանքի հարցը կքննվի այսօր ժամը 09.30-ին

Դատավոր Մասիս Մելքոնյանն Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան ժամը 09։30-ին։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։

News.am