Логотип

Հայտնի է՝ ՔԿ-ում ինչ հարց է ուղղվել Սամվել Շահրամանյանին

ՀՀ քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ մեքենայի հարց է քննարկվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել ՀՀ ՔԿ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով։

«Իրավապահ համակարգից տեղեկություններ են հասել կայացած հարցաքննությունից։ Հարցերից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, թե ինչպես 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ Թերևս սա էր կապը Բագրատ սրբազանի և Արցախի նախագահի միջև, դրա համար էլ վերջինին հարցաքննել են «ահաբեկչության» գործով»,- գրում է թերթը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Սամվել Շահրամանյանին։

Sputnik Արմենիա