Իզմիրում տեղի են ունեցել Ադրբեջանի, ԱՄՆ, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժություններ։ Մասնակցել են Ադրբեջանի ռազմածովային ուժերը, Թուրքիայի բանակը ԱՄՆ անվտանգության ստորաբաժանումները և Պակիստանի ՌՕՈւ պարեկային ինքնաթիռը։
Օրինաչափ հարց է առաջանում․ ո՞ւմ դեմ են նրանք պատրաստվում՝ մշտապես ծովային սցենարներ մշակելով։ Պատասխանն ակնհայտ է՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, գրել է @sepah_pasdaran_ru թելեգրամ-ալիքը։
Այս զորավարժանքները զսպման ռազմավարության մասն են՝ ուղղված հակաիրանական և հակառուսական բլոկի դեմ Կասպյան-Սևծովյան տարածաշրջանում՝ Վաշինգտոնի և Լոնդոնի հովանու ներքո։
News.am
