Логотип

Դեմ ես Նիկոլ Փաշինյանին, ուրեմն պետք է դատվես. Ակցիա՝ ԵՄ պատվիրակության շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

AntiFake-ի թիմն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում էԵՄ պատվիրակության շենքի դիմաց՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին փոխանցելու քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը և AntiFake.am-ի նամակը՝ AntiFake.am-ի, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելանի դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լ. Առաքելյանը հրապարակին կերպով դիմել էր ԵՄ դեսպանին՝ մասնավորապես նշելով.

«Ես ստիպված դարձել եմ հանրային գործունեություն ծավալող գործիչ, քանի որ այս իշխանություններն արդեն երկրորդ անգամ իր ազատ խոսքի իրավունքն իրացնելու պատճառով բանտարկել են ամուսնուս, և ես խոսում եմ իր փոխարեն:

Սա իմ ընտրությունը չէ, Դուք եք ձեր լռությամբ, մեր երկրում տիրող հակաիրավական և հակաժողովրդավարական գործընթացների վրա աչք փակելու ձեր քաղաքականությամբ ստիպել ինձ խոսել: Ես պետք է հիմա տանը լինեի և զբաղվեի իմ երեխաներով, բայց այս տաղավարում եմ և ձեզ ուղղված տեսաուղերձն եմ տեսանկարահանում:

Ձեր այս լռությամբ ցույց եք տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների լինել-չլինելը ձեզ համար միայն այդ օրվա իշխանությանը աջակցելու կամ նրան նեղը գցելու գործիք է եղել ու շարունակում է լինել, ուրիշ ոչինչ, այլապես անհնար է չտեսնեիք ՀՀ-ում ընթացող ապօրինի դատավարությունները և դրանց արդյունքում անհիմն բանտերում հայտնված քաղաքական և հասարակական գործիչներին, որոնց միակ «հանցանքն» այս իշխանություններին ընդդմադիր լինելն ու ՀՀ-ն սիրելն է:

Քաղբանտարկյալների վրա կարված գործերը որևէ իրավական հիմք չունեն: Հայաստանի բանտերում, տնային կալանքի և վարչական վերահսկողության տակ են գտնվում վաթսունից ավելի քաղաքական հալածյալներ, որոնց լռեցնելու հարցում ռեժիմը ոչ մի ջանք ու եռանդ չի խնայում»։

Panorama.am