Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է ԱՆԳՐԱՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Արդշինբանկը բարելավել է իր անգրավ սպառողական վարկերի պայմանները՝ անվանական տոկոսադրույքն իջեցնելով սկսած 12.9%-ով:

ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՃԱԽՈՐԴ, ՈՎ ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՆԿԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՄԻՋՈՑՈՎ, կարող է Արդշինբանկից ստանալ անգրավ սպառողական վարկ իջեցված տոկոսադրույքով: Վարկի հնարավոր գումարը տատանվում է 150,000-ից մինչև 50,000,000 դրամ, վարկի ժամկետը՝ 36-ից մինչև 120 ամիս: Վարկերը մարվում են հավասար ամսական վճարումներով: Արդշինբանկը նաև հնարավորություն է տալիս վերաֆինանսավորել այլ ֆինանսական հաստատություններից վերցված վարկերը և դրանք տեղափոխել Արդշինբանկ՝ բարելավված պայմաններով: Այս վարկի հիմնական առավելությունն այն է, որ այն տրամադրվում է արագ և առանց լրացուցիչ փաստաթղթերի կամ եկամտի ստուգման անհրաժեշտության:

«Արդշինբանկն անընդհատ աշխատում է վարկային պայմանների բարելավման ուղղությամբ՝ ձգտելով հնարավորինս պարզեցնել վարկավորման գործընթացը և առաջարկել ժամանակակից թվային լուծումներ: Անգրավ սպառողական վարկերի պայմանների բարելավումը այդ գործընթացի օրինակ է: Սա ոչ միայն շատ ավելի կհեշտացնի մեր հաճախորդների համար երկարաժամկետ գնումների պլանավորումը և ընթացիկ ծախսերի վճարումը, այլև թույլ կտա նրանց կենտրոնանալ այլ, ոչ պակաս կարևոր հարցերի վրա», – մեկնաբանել է Արդշինբանկը:

Ի դեպ, վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն՝ Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով՝ ներբեռնելով հավելվածն այստեղ:

Վարկի փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.7%-ից:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 24-ժամյա զանգերի կենտրոն՝ 012 222222 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։