Միացյալ Նահանգները մտադիր չէ թույլ տալ այլ երկրներին այնքան ազդեցիկ դառնան, որ սպառնան իր ազգային շահերին, բայց նաև մերժում է «գլոբալ գերիշխանության անհաջող հայեցակարգը»։ Այս մասին նշվել է Սպիտակ տան հրապարակած ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակում։
«Ուժերի հավասարակշռություն։ Միացյալ Նահանգները չի կարող հանդուրժել, որ որևէ երկիր այնքան գերիշխող դառնա, որ սպառնա մեր շահերին։ Մենք կաշխատենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ պահպանելու գլոբալ և տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը՝ գերիշխող հակառակորդների ի հայտ գալը կանխելու համար»,- նշվել է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ, ինչպես նշված է ռազմավարության մեջ, «Միացյալ Նահանգները մերժում է իր համար գլոբալ գերիշխանության անհաջող հայեցակարգը»։ «Մենք պետք է կանխենք այլ երկրների գլոբալ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ տարածաշրջանային գերիշխանությունը։ Սա չի նշանակում, որ մենք պետք է արյուն թափենք և փող ծախսենք՝ աշխարհի յուրաքանչյուր մեծ և միջին տերության ազդեցությունը սահմանափակելու համար։ Ավելի խոշոր, հարուստ և հզոր երկրների անչափակից ազդեցությունը միջազգային հարաբերությունների հավերժական ճշմարտությունն է»։ Այս իրականությունը երբեմն պահանջում է գործընկերների հետ համագործակցություն՝ մեր ընդհանուր շահերին սպառնացող նկրտումները զսպելու համար»,- նշել են փաստաթղթի հեղինակները։
News.am
