Логотип

ԱՄՆ դեսպանը հայտնել է «Ադրբեջանի և Հայաստանի համար Թուրքիայի վճռական դերի մասին»

Սիրիայի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահեկան լինել։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը «Մերձավոր Արևելք և Աֆրիկա 2025» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Milken Institute վերլուծաբանական կենտրոնը։

Նա ընդգծել է Թուրքիայի վճռական դերն Ադրբեջանի և Հայաստանի համար։

Դիվանագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կառաջանա։

«Եթե երթուղին երկարացվի Կասպից ծովից մինչև Միջերկրական, ապա դա թույլ կտա լուծել տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները»։

News.am