Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցու բակում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունել են «վեհափառ» վանկարկումներով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում կաթողիկոսը հանդես էր եկել խոսով, որտեղ, մասնավորապես, նշել է. «Այսօր նույնպես մեր հայրենիքը և Հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող հինգ տարիների ընթացքում Արցախյան պատերազմի Արցախի հայաթափման և մեր հոգևոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արնահոսում են ազգի զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման և չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարոտ են ամենքիս միասնական ջանքերի և հետևողականության։
Հայրենիքում տիրող դժվարին իր վիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որոնք ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազերծել բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Գիտեք, որ անազատության մեջ են գտնվում երեք սրբազաններ, ազգային մեծ բարերարը և այլ հայորդիներ։ Այսօր տեղեկացանք, որ ևս մեկ սրբազան՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ձերբակալված է կալանքի տանելու համար»։
