Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն Դոնալդ Թրամփին հայտարարել է որպես ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակի առաջին դափնեկիր` նրան հանձնելով ոսկե մեդալ և ԱՄՆ նախագահի անունով գավաթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
«Շատ շնորհակալ եմ։ Եվ խնդրում եմ ողջունեք ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակի առաջին դափնեկրին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պարոն նախագահ, սա ձեր մրցանակն է, ձեր խաղաղության մրցանակը։ Ահա նաև մի գեղեցիկ մեդալ, որը կարող եք կրել ամենուր», – ասել է Ինֆանտինոն՝ հանձնելով մրցանակը։
ՖԻՖԱ-ի նախագահն ընթերցել է վկայականի տեքստը. «Ֆուտբոլը միավորում է աշխարհը։ ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակը միլիարդավոր ֆուտբոլասերների անունից ամեն տարի շնորհվում է այն մարդկանց, որոնք իրենց առաջնորդության և գործողությունների շնորհիվ անսասան նվիրվածություն են ցուցադրում խաղաղությանն ու միասնությանը։ ՖԻՖԱ-ն 2025 թվականի խաղաղության մրցանակը շնորհում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ի նշան ամբողջ աշխարհում խաղաղության և միասնության խթանմանն ուղղված նրա բացառիկ գործողությունների»։
Sputnik Արմենիա
