«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ 𝐖𝐨𝐫𝐥𝐝𝐓𝐫𝐚𝐯𝐞𝐥𝐀𝐰𝐚𝐫𝐝𝐬𝟐𝟎𝟐5-ին` այս տարի ևս հաղթելով «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Տեղեկությունը հայտնում է «ՏաԹևեր» ճոպանուղու ֆեյսբուքյան էջում։
«Նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է այն մասին, որ Հայաստանում մենք ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զարգացմանը, մյուս կողմից երկրի հյուրերին ներկայացնում է այն հոգևոր ու մշակութային հսկայական ժառանգությունը, որն ունի հայ ժողովուրդը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին հաղթել է «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում նաև 𝟐𝟎𝟐𝟏, 𝟐𝟎𝟐𝟑և 2024 թ․-ին։
«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում։ Նախագիծը կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։
Sputnik Արմենիա
