Հիմա կարո՞ղ է մի երկու պատարագ հետո, ասենք, ուզենա այլ իր սրտի մոտ երաժիշտների կամ երգիչների երաժշտությունը հնչի եկեղեցում. Կարո՞ղ է ասի, որ ասենք պատարագից առաջ պիտի սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ պատարագներից առաջ, ժամը 10.55–ին եկեղեցիներում հնչի ՀՀ օրհներգը, նաև եկեղեցիների դիմաց կամ ներսում տեղադրվի ՀՀ եռագույն դրոշը։
«Չի բացառվում, որ մի օր էլ առավոտն արթնանա, սրտիկ դնի, չգիտեմ ծաղիկ դնի և նման բան ասի։ Սա խայտառակություն է։ Ինձ համար զարմանալի էլ չի, այն որ արդեն ԱԱԾ-ն կամաց–կամաց վերածվում է НКВД–ի, և քահանաներին հորդորում է անել այս կամ այն։ Մենք բոլորս գիտենք, չէ՞, թե ինչպես է ԱԱԾ–ն խնդրում։ ԱԱԾ-ն գնում է, խնդրում է քահանաներին, որ կաթողիկոսի անունը զեղչեն, Արցախի անունը չտան։
Ո՞նց կարա ԱԱԾ աշխատողը գնա քահանային խնդրի։ Էս մարդը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, սա ուղիղ քրեական գործ է։ Էդ մարդն էլ ինքն էլ խոստովանեց, որ այո, ինքն է հորդորել ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն էլ հորդորի քահանաներին։ Հորդորի, հորդոր է, էլի։ Հորդորում է, որ հորդորեն»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են կատարել ԱԱԾ–ի հորդորը, Դանիելյանը հույս հայտնեց, որ նարնք չեն հայտնվի քրեակատարողական հիմնարկներում՝ ԱԱԾ–ի հորդորը մերժելու համար։
«Դրանից առաջ էլ Արշակ Սրբազանին էին հորդորել, որ հորդորվի և միանա տիրադավներին, հերձվածներին և մերժի կաթողիկոսին։ Այդ հորդորը չէր տեղ հասել, որից հետո յոթ տարի առաջվա պլանը ջեբը գցելու օպերացիան»։
News.am
