Логотип

Պուտին․ Ռուսաստանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար:

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:

«Մենք, անկասկած, ամեն բան կանենք կազմակերպությունն ուժեղացնելու համար, և, ինչպես վերջերս ասել եմ գործընկերներիս, պետությունների ղեկավարներին, մեր աշխատանքը, անշուշտ, կլինի շարունակությունն այն բանի, ինչ արել են մեր ղրղզ բարեկամները։ Եվ դա կլինի մեր փոխգործակցության բոլոր հիմնական ուղղությունների լիարժեք շարունակականությունը», – ասել է Պուտինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ (բացի Հայաստանից. խմբ.)։

Պուտինը նշել է, որ առաջնահերթությունների թվում են շարունակում մնալ պաշտպանունակության ուժեղացումը, ռազմական ոլորտում քաղաքականության համաձայնեցումը և ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։

Sputnik Արմենիա