Логотип

Հայրապետական մաղթանք Յոթ Վերքում. Շիրակի թեմի հոգևորականները վերականգնել են կանոնականությունը

Շիրակի թեմի հոգևորականներն այսօր հայրապետայկան մաղթանք են կատարել Յոթ Վերք եկեղեցում, որտեղ երեկ պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ կատարեցինք այսօր, կոչվում է Հայրապետական մաղթանք՝ հատուկ շեշտելու, որ այն, ինչ երեկ կատարվեց, ոչ միայն բոլորիս կամքին հակառակ էր, նաև եկեղեցու գործող կանոնին էր հակառակ։ Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով»,- ասել է տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ երեկ Յոթ Վերքում մատուցված պատարագի ժամանակ նպատակային ձևով զեղչվել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները. «Եթե նման զեղչում է կատարվում, ապա տեքստը կանոնականությունից շեղվում է, ուստի այսօր այդ կանոնականությունն ենք վերականգնում»։

News.am