Логотип

Կճոյանը պետությանն ապօրինի գույքը չի հանձնի․ դատարանը մերժել է Գլխավոր դատախազությանը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության հայց ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (ավազանի անունը՝ Սամվել)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի»,– նշված է դատախազության պատասխանում։

Նշենք, որ դեռևս 2023 թվականից Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատկանող գույքի օրինականությունը։ Սակայն Դատախազությունը չէր հստակեցրել, թե Կճոյանի կոնկրետ որ գույքն է համարվում ապօրինի։

Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականի մասին պահանջին։