Логотип

Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել Է Պակիստանի հետ սահմանին ահաբեկիչների դարանակալման հետևանքով զոհված երեք մարտիկների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի երեք զինվորներ են սպանվել Պակիստանի հետ Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների կողմից կազմակերպված դարանակալման ժամանակ, հաղորդում է Mehr-ը։

Իրանի հարավ-արևելքում գտնվող ԻՀՊԿ-Քուդս բազան չորեքշաբթի օրը հայտարարության մեջ նշել է, որ Լար Զահեդանի սահմանային շրջանում ահաբեկչական և թշնամական խմբավորումների դեմ սահմանային պաշտպանության առաքելության ժամանակ ԻՀՊԿ-Քուդս բազայի երեք զինվորներ են զոհվել։

ԻՀՊԿ-ի բազային հայտարարության մեջ պարզաբանվում է, որ հանցագործների հետապնդումը շարունակվում է, քանի որ շարունակվում է նաև միջադեպի հետաքննությունը։

News.am