Логотип

Բեգլարյան․ Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք

Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք՝ որքան ժամանակ էլ պահանջվի դրա համար: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք՝ որքան ժամանակ էլ պահանջվի դրա համար:

Այսօր Արցախի անկախության ու Սահմանադրության ընդունման հանրաքվեների օրն է, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:

Մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը մեկ օր պետք է իրականություն դառնա»:

News.am