Логотип

ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային աջակցությունը կավելանա

Հայաստանում բազմազավակ ընտանիքների հիփոթեքի սուբսիդիաների ֆինանսավորումը կավելանա 20 %–ով կամ 400 մլն դրամով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

2025 թվականի համար այդ ծրագրի համար հատկացվել էր 2,1 մլրդ դրամ, սակայն արդեն հոկտեմբերի վերջին միջոցները գրեթե սպառվել են և այդ նպատակով է որոշվել ավելացնել աջակցությունը։

Այս տարի աջակցություն ստացել է ավելի քան 2 500 ընտանիք: Նրանցից 495–ը ստացել է հիփոթեքային վարկի սուբսիդավորում` մարզերում բնակարաններ ձեռքբերելու համար, 507–ը` հիփոթեքի կանխավճարի ապահովագրության և 1535–ը` հիփոթեքի մարման համար:

Այս տարի ծրագրով նախատեսված ծախսերն աճել են՝ պայմանավորված բազմազավակ (3 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների դիմումների աննախադեպ աճով, որոնց աջակցությունը տրամադրվում է ավելացված ծավալով` մինչև 2 մլն դրամ:

Sputnik Արմենիա