Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության նկատելի անկում է գրանցվել 2025 թվականին, չնայած երկրների միջև կապերը պահպանվում են, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այս տարի առևտրաշրջանառության անկում է գրանցվել։ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունն անցյալ տարի 12.4 միլիարդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն, ըստ ամենայնի, 6 միլիարդ կլինի։ Սա շատ նկատելի անկում է։ Նախևառաջ, ինչպես մենք ենք արձանագրել, ռուսական բիզնեսն զգուշանում է Հայաստանի հետ համագործակցելուց։ Թեպետ կապ ու շփումներ կան, պահպանվում են»,- ասել է Օվերչուկը։
Aysor.am
