Логотип

Թաթոյան․ Մարտունիում գրասենյակ բացելով` մեր գործունեությունն ավելի մոտ ենք բերում մարդկանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Միասնության թևերի» գրասենյակով մենք մեր գործունեությունն ավելի մոտ ենք բերում մարդկանց՝ լսելու համար նրանց ձայնը, հասկանալու սպասումները և համատեղ ստեղծելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զգում է իր մասնակցության ուժը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Մեր նպատակը երկխոսությունը մշտական դարձնելն է, իսկ համայնքի խնդիրների լուծումները՝ գործուն ու տեսանելի:

«Մարտունու ժողովուրդը, լինելով այդքան աշխատասեր, հողին կպած մարդիկ, ինչի՞ պետք է ստիպված լինեն աշխատանք որոնել դրսում:

Մարդը պետք է կարողանա ապագան կառուցել իր հայրենի հողում: Սա պետք է լինի մեր գլխավոր հանձնառություններից մեկը»-, գրել է նա։

News.am