Логотип

Հայաստանում ո՞ւմ են համարում քաղբանտարկյալ. հարցում

Հարցվածների 61.3%–ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այսօր «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց սոցիոլոգիական հարցումների պատասխանը։ Նրա խոսքով` 23%–ը կարծում է, որ քաղբանտարկյալ չկա, իսկ 19.7%–ը դժվարացել է պատասխանել։

Այդ 61.3% տոկոսին խնդրել են պատասխանել` ում են համարում քաղբանտարկյալ։ Ստորև հարցման արդյունքներն են.

– 64,9%` գործարար Սամվել Կարապետյան,

– 36,2%` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան,

– 33%` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան,

– 19,4%` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան,

– 4,7%` բլոգեր Նարեկ Սամսոնյան,

– 4,7%` «Սրբազան պայքար» շարժման անդամ Լիդյա Մանթաշյան (հարցման պահին կալանքի տակ է եղել),

– 3,2%` բլոգեր Վազգեն Սաղաթելյան,

– 2,9%` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան,

– 1,4%` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան։

Նշենք, որ հարցում իրականացվել է 1001 մարդու շրջանում նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 5–ը։

Sputnik Արմենիա