Երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
Ավելի ուշ սրբազանի պաշտպանական թիմը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե «Քրեակատարողական բժշկական կենտրոն»-ն առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը։
Aysor.am-ը Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է իրականացվելու վիրահատությունը։
Պաշտպանն ասաց, որ որոշակի տեխնիկական հարցեր կան, դրանք կարգավորելուց հետո արդեն ՔԿՀ-ից կիրականացվի սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն։
«Երկուշաբթի օրը Վերաննքիչ քրեական դատարանում դատական նիստ կա, իր դատավճռի դեմ մեր բողոքի քննությունն է։ Այս բոլոր հարցերից հետո արդեն պարզ կլինի, թե երբ է տեղափոխվելու սրբազանը»,-ասաց փաստաբանը։
