Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն ահազանգում է, որ Ադրբեջանի իշխանությունները եվրոպական երկրների պաշտոնյաների միջոցով առաջ են մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի պատումը:
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքում աճում է եվրոպացիների թիվը, որոնք կապեր ունեն կառավարության հետ և ակտիվորեն աջակցում են նրանց։ Նրանցից մեկը, նույնիսկ, առաջարկել է «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված միջոցառում կազմակերպել Գերմանիայում։ Դա մտահոգություն է հարուցում, հատկապես, հաշվի առնելով, որ Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը, կարծես թե, դրա անտեսումն է», – գրել է լրագրողը Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Նշենք, որ Ադրբեջանն Արցախի բռնազավթումից հետո սկսել է առաջ մղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին նոր նարատիվ։ Այդպիսով Ադրբեջանի իշխանությունները փորձում են առաջ տանել ադրբեջանցիների կողմից Հայաստանի սողացող օկուպացումը՝ փորձելով մոտ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցնել Հայաստանում: Ընդ որում, ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանում ապրում էր մոտ 80 հազար ադրբեջանցի։ Վերջիններս Հայաստանից հեռացել են նախորդ դարի 90-ականների վերջին՝ կամովին՝ հայկական պետությունից փոխհատուցում ստանալով իրենց թողած գույքի դիմաց ՝ ի տարբերություն Ադրբեջանում ապրող հայերի, որոնք փախել են Ադրբեջանից, թողնելով ամեն ինչ՝ փորձելով փրկել իրենց կյանքը ֆոնին ջարդերի։
