Логотип

Փորձում են անհնարին դարձնել համաներման ակտից օգտվելը․ փաստաբանը՝ Համբարձումյանի գործի մասին

Մասիսի նախկին քաղաքապետ և խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավճիռ կայացնելը նպատակ ունի անհնար դարձնել նրա ազատ արձակումը համաներման մասին օրենքով, հայտարարել է փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա հիշեցրել է, որ դատարանը Համբարձումյանի նկատմամբ նշանակել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի նվազագույն շեմն սկսվում էր 4-ից։

«Բացատրության կարիք չունի այն, որ Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ նշանակելը հետապնդում էր մեկ նպատակ. համաներման ակտից օգտվելու անհնարինություն և ազատազրկում (հիշեցնեմ, որ մինչև 6 տարվա պատժի դեպքում կիրառելի կլիներ համաներման մասին օրենքը)»,- նշել է նա։

Փաստաբանի խոսքով՝ դատավոր Ժորա Չիչոյանը դեկտեմբերի 3-ին ավելի քան 0,5 կգ՝ 570,81 գրամ մետամֆետամին վաճառելու մեջ մեղադրվող անձին դատապարտել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, մինչդեռ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է 6-12 տարվա ազատազրկում։ Պապոյանը մեղադրել է դատավորին իր երդմանը հավատարիմ չմնալու մեջ։

Համբարձումյանն անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի արդեն նախկին քաղաքապետը կալանավորվել էր:

Armenia Today