ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է վարչական վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» թերթը:
«Դատարան ներկայացված հայցադիմումով դեսպանը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ իրեն պատկանող «WALTHER» (P-22, N G 002448, Գերմանիայի արտադրության), «BERETTA-92» մոդելի (9×19 մմ, А142740Z համարի) և «GLOCK 42» մոդելի (9×17 մմ, AFAB987 համարի) զենքերը վերցնելուց, առգրավելուց կամ վնասելուց (մալելուց)»,–գրում է «Ժողովուրդը»։
Ըստ թերթի տեղեկությունների՝ ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով:
Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
Գուրգեն Արսենյանի պարագայում խոսքը վերաբերում է օրինական հիմքով ձեռք բերված և որպես հուշանվեր պահպանվող զենքերին, որոնք դեսպանը ցանկանում է պահել իրենց սկզբնական, արտադրական վիճակում՝ առանց տեխնիկական միջամտության։ Հենց այս հանգամանքն էլ դարձել է իրավական վեճի առանցքը։
Sputnik Արմենիա
