ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.
««Նախկինների» օրոք Հայաստանի կառավարությունը Եվրոպական Միությունից ստանում էր ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ ընտրական բարեփոխումների համար, ընտրությունների թափանցիկությունը և տեխնիկական հագեցվածությունը ապահովելու համար, դրանք առավել ժողովրդավարական, ազատ և արդար դարձնելու համար։
Այս ռեժիմի կողմից ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու օրակարգը փաստացի քաղաքական հակառակորդների դեմ պայքարով հիմնավորելը ոչ միայն խայտառակություն է ինքնիշխանության տեսակետից, ոչ միայն բացահայտ միջամտություն է մեր ներքին գործերին, այլև ԵՄ-ի կողմից ավտոկրատին աջակցելու բացառիկ ակտ։
Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն»։
Aysor.am
