Логотип

Հակասահմանադրական ճանաչված հոդվածի վերաբերյալ գործով դատական ​​նիստը հետաձգվել է

Հակակոռուպցիոն դատարանում հակասահմանադրական համարված հոդվածի վերաբերյալ գործով նիստը հետաձգվել է։

Դատական նիստը հետաձգվել է կողմերից մեկի՝ դատարան ներկայացրած դիմումի պատճառով։ Թե հատկապես որ կողմի և ինչ պատճառով՝ դատարանից դեռևս չեն հայտնել։ Հաջորդ նիստի ամսաթվի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Որպես մեղադրյալներ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի, ներգրավված են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։

Որոշումը բողոքարկվել է և գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, որն այս պահին քննում է մեղադրող կողմի միջնորդությունը՝ նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Ինչպես նախկինում իրավիճակը գնահատել էին փաստաբանները, տեղի է ունենում իրավական նոնսենս, երբ մարդկանց նախ անվանում են ամբաստանյալներ և միայն դրանից հետո սկսում են քննարկել մեղադրանք առաջադրելու հարցը։

News.am