Логотип

ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

Ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց օրենքի նածագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ քվեարկողներ չկային, ձեռնպահ էին պատգամավորներից 7-ը։

2026 թվականի հունվարի 1-ից ծառայության՝ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի:

Առաջարկվող կարգավորումներով կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև՝ տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը:

Ստորաբաժանումը ապահովելու է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը արտասահմանյան պետություններում։

Ծառայությունն իրավասություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարդիականացվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ:

Aysor.am