Логотип

ՔԿ-ն չի մեկնաբանում Մհեր Սեդրակյանի մարդկանց կողմից Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու լուրերը

«Որևէ մեկնաբանություն չեմ տալիս, տեսել եմ, թե «Իշխանություն» լրատվականն ինչ է գրել, բայց որևէ մեկնաբանություն չունեմ, մենք ասել ենք այն, ինչ այս պահին հրապարկման ենթակա է»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ արձագանքելով հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման մեջ մեղադրվողների ինքնության մասին մամուլում հրապարակված տեղեկություններին:

Հիշեցնենք, «Իշխանություն» լրատվականը հայտնել էր՝ քննությամբ պարզվել է, որ Հակոբյանի դեմ հարձակումն իրականացրել են Մհեր Սեդրակայնի՝ Թոխմախի Մհերի հետ առնչություն ունեցող մարդիկ: Լրատվականը գրել էր նաև վերջինիս ու ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի կապի մասին:

Քննչական կոմիտեից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ քննությունը շարունակվում է: