Логотип

Ռուսաստանն ու Իրանը շփվում են զինվորականների գծով. Լավրովը` նպատակների և խնդիրների մասին

Ռուսաստանն ու Իրանը զինվորականների գծով կապ են պահպանում, որն ուղղված է թմրանյութերի ապօրինի շրջանառության և ահաբեկչության նման ընդհանուր սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարում համատեղ գործողությունների մշակմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

«Մենք զարգացնում ենք նաև ռազմատեխնիկական համագործակցությունը՝ միջազգային նորմերի լիարժեք համապատասխանությամբ` չխախտելով սահմանված միջազգային կանոնները։ Շփումներ ունենք նաև զինվորականների գծով, այդ թվում՝ ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության և ահաբեկչության նման ընդհանուր սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարում համատեղ գործողությունների մշակմանը», – ասել է Լավրովը։

Նա լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ընդլայնման հարցում։ Լավրովը նշել է մշակութային, հումանիտար, կրթական կապերն ու գիտական շփումները, որոնք արագ զարգանում են ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ տարբեր բազմակողմանի ձևաչափերով։ Դրանց թվում են ԲՐԻԿՍ–ը, ՇՀԿ-ն և Կասպյան հնգյակը։

Sputnik Արմենիա