Логотип

Արագածոտնի թեմ․ Միասնական ժամերգությունը կտեղափոխվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:

Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»։

Alpha News