Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մտադիր չէ վերադառնալ Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Ալմաթիում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, պատասխանելով Sputnik Արմենիային, ասել էր, որ ԵԱԶԲ-ն դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
«Չենք ծրագրում մասնակցել նախագծին։ Տեսել ենք (բնապահպանական փորձաքննության. խմբ.) եզրակացությունը։ Բայց մեզ համար առանցքային այլ բան կա։ Մեր ուշադրության կենտրոնում ինտեգրացիոն նախագծերն են։ Նախագծերը, որոնք առկա են մեր մասնակիցների միջև», – ասաց Մանդրոնը։
Բացի բնապահպանական որոշակի արդյունքներից, որոնք այս դեպքում երկրորդական են, բանկը ինտեգրացիոն բաղադրիչ չի տեսնում։
Մանդրոնի խոսքով` բանկը պատրաստ է վերադառնալ նախագծին, եթե այլ իրավիճակ ստեղծվի։
Sputnik Արմենիա
