Логотип

Մայր Աթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ. տաճարի դռները փակվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը տարածքից հեռացնում է Կաթողիկոսին աջակցելու եկած քաղաքացիներին։ Այս մասին Մայր Աթոռից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Նշենք, որ Մայր տաճարում ժամերգությունն ավարտվել է, իսկ Փաշինյանին հավատարմություն հայտնած եպիսկոպոսները մի կարճ հայտարարություն են արել ու տարածքից հեռացել, սակայն, իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Քաղաքացիները շարունակում են «Վե–հա–փառ» վանկարկել։ Տաճարի դռները քիչ առաջ փակվել են, սակայն, քաղաքացիները տարածքից չեն հեռանում։