Логотип

ՄԱԿ․ Կամբոջա-Թաիլանդ հակամարտության պատճառով շուրջ 750 հազար մարդ լքել է իր տունը

Կամբոջայի և Թաիլանդի սահմանին շարունակվող հակամարտության պատճառով շուրջ 750 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։

«Սահմանամերձ շրջաններում հակամարտության հետևանքով շուրջ 750 հազար մարդ ստիպված է եղել լքել տները», – ասվում է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև ռազմական գործողությունների ընդլայնումը, ինչպես նաև ավիահարվածների ու ծանր սպառազինության կիրառումը բնակավայրերում ու դրանց շրջակայքում «քաղաքացիական բնակչության պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններ ենառաջացնում»՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին վերսկսվել է զինված հակամարտությունը։ Դրանից հետո Կամբոջան հայտնել է 18 զոհի մասին, Թաիլանդը՝ 21։

Sputnik Արմենիա