Логотип

Տեր Վրթանես քահանա Բաղալյանին ստենտավորել են. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, արդեն ստենտավորել են։ Մեր աղբյուրը հայտնում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես հայտնել ենք, հոգևոր հովվի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, պարզվել է, որ տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։

Ավելի ուշ Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը սոցցանցերում գրեց, որ տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը։

«Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր աաթոռում… Մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք տեր Վրթանեսին»,–գրել է հայր Զաքարիան։