Логотип

Մակրոն․ Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները և Ուկրաինան պետք է պատրաստ լինեն ուղիղ փոխգործակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները ձախողվեն։

«Եթե ԱՄՆ գլխավորությամբ խաղաղ բանակցությունները ձախողվեն, առաջիկա շաբաթներին մենք ստիպված կլինենք գտնել ուղիներ, որպեսզի եվրոպացիները վերսկսեն լիարժեք երկխոսություն Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի համար լիակատար թափանցիկության պայմաններում»,- ԵՄ գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է Մակրոնը։

Նա ավելացրել է, որ անհրաժեշտ է «գտնել ճիշտ շրջանակը Ռուսաստանի հետ պատշաճ զրույցի համար»։

Մեկնաբանելով Վաշինգտոնի ջանքերն ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ իրավիճակը «իդեալական չէ»։

«Օգտակար կլինի շուտով կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ»,- եզրափակել է Մակրոնը։

News.am