Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը, հանրապետության լիարժեք մասնակցության համար դռները բաց են։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Մենք հուսով ենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության։ Դրա համար կան բոլոր պայմանները և նախապայմանները, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել, որ ՀԱՊԿ կազմից հանրապետության դուրս գալու հարց դրված չէ»,- ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին։
«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը դադարի վիճակում է դրել աշխատանքը կազմակերպությունում, ինչն արտացոլում է ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկա պահին ստեղծված դիրքորոշումը։ Դա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, դրա վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն ազդել չի կարող»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
News.am
