Логотип

ԱՄՆ-ն կդադարեցնի «Գրին քարտի» խաղարկությունը

ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել «Գրին քարտի» խաղարկությունը։ Այս մասին հայտնում է երկրի ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով ես ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին հրամայում եմ անմիջապես դադարեցնել DV1–ը, որպեսզի ամերիկացիներին այլևս վնաս չհասցվի այդ վնասակար ծրագրի պատճառով»,– գրել է նա X-ում։

Դեկտեմբերի 14-ին Բրաունի համալսարանում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով 2 մարդ էր մահացել, 9-ը` վիրավորվել։

Սպիտակ տունը որոշել է դադարեցնել «Գրին քարտի» խաղարկությունը, քանի որ հրաձգության մեջ կասկածվողը այդ ծրագրով է մեկնել ԱՄՆ:

Sputnik Արմենիա