Իրավապահ համակարգում հրահանգ կա Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Հայաստան մուտք գործելու դեպքում նույն պահին ձերբակալել և կալանավորել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այս թեման պահվում է «սպասման ռեժիմում» մինչև նրա ժամանումը, և այս հանգամանքով է պայմանավորված Եզրաս արքեպիսկոպոսի տևական ժամանակ Հայաստան չգալու փաստը։ Լրատվականը նշել է, որ նախկինում արքեպիսկոպոսը հաճախ էր մեկնում Հայաստան, մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային անվանել էր նրան «ԿԳԲ-ի գործակալ», «լրտես» և այլն:
Հայ Առաքելական եկեղեցու 27 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ դեկտեմբերի 4-ին հայտարարել էին իրենց անվերապահ հավատարմության մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ստորագրյալների թվում արքեպիսկոպոս Ներսիսյանն էր։
Armenia Today
