Логотип

Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. նա ԵՄ-ի միջոցներով կեղծ դրամաշնորհներ է բաշխելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։

«Դատախազը դատարան է հանձնել 2009–2014 թթ. ընթացքում Եվրոպական միությունից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.–ի վերաբերյալ վարույթի նյութերը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ դատախազության` խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարության ԵՄ հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.–ին։

Պաշտոնյան, նախնական համաձայնության գալով ԵՄ և ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր ՀԿ–ների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր է ներկայացրել և հաղթող ճանաչվել։ Արդյունքում 5 տարվա ընթացքում ԵՄ–ից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամը:

Դատախազությունից հայտնում են, որ Հ.Գ.–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:

Դատախազությունը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Sputnik Արմենիա