Логотип

Հունգարիան և Սլովակիան չեն ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթաժողովի եզրակացությունները

Հունգարիան և Սլովակիան չեն ստորագրել դեկտեմբերի 19-ի գիշերը հաստատված Եվրոպական խորհրդի դեկտեմբերյան նիստի եզրակացությունները, որոնք ներառում են Ուկրաինային 2026-2027թթ. ԵՄ անդամ պետությունների համատեղ վարկավորման հիման վրա 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը: Այս մասին «Европейская правда»-ի թղթակցին հայտնել են ԵՄ մի քանի դիվանագետներ։

«Երկու երկիր՝ Հունգարիան և Սլովակիան, չեն ստորագրել Եվրոպական խորհրդի եզրակացություններն Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է աղբյուրներից մեկը։

Հարկ է նշել, որ Հունգարիայի և Սլովակիայի նման, Չեխիան նույնպես ազատվել է 2026-2027թթ. Ուկրաինային աջակցելու ֆինանսական պարտավորություններից, որը կազմում է 90 միլիարդ եվրո: Սակայն, ի տարբերություն Հունգարիայի և Սլովակիայի, այն 25 երկրների հետ ստորագրել է որոշման այն մասը, որը վերաբերում է վարկի մանրամասներին։

Հիշեցնենք, որ Հունգարիան չի ստորագրել 2025թ․ Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի որևէ եզրակացություն՝ բողոքելով ԵՄ «պատերազմին աջակցող» քաղաքականության դեմ։

Սլովակիան առաջին անգամ անհամաձայնություն է հայտնել ԵՄ առաջնորդների գագաթաժողովի եզրակացությունների ուկրաինական մասին։

News.am