ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին։
«ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն»,- Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Սա, նկատենք, երկրորդ միջնորդությունն է, որով Հայաստանը դիմում է ՌԴ-ին. առաջին անգամ մերժել էին հանձնել։
Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ, բացի Կոստանյանից, դիմելու են ՌԴ-ին, որ Հայաստանին հանձնեն նաև «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Հարությունյանի մասով, սակայն, առայժմ նորություն չկա։
