Логотип

Սերժ Սարգսյան․ Իմպիչմենտի ուղղությամբ մեր գործը շարունակում ենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իմպիչմենտի գործընթացի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Շատ մեծ բաներ չեմ կարող ասել, բայց մենք այդ ուղղությամբ մեր գործը շարունակում ենք»,–ասաց նա։

Հարցին՝ 2026–ի խորհյրդարանական ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցության վերաբերյալ որոշում կայացվե՞լ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հենց կայացվի, դուք առաջիններից մեկը կիմանաք»։

News.am