Логотип

Ադրբեջանական նավթամթերքը ներմուծել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը

Ադրբեջանական նավթամթերքը Հայաստան է ներկրել ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՄեգաԹրեյդ» ընկերությունը։

Ընկերությունից հայտնել են, որ իրենք Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք բերված համաձայնության և սահմանված ընթացակարգերի շրջանակում իրականացնելու են նավթամթերքի ներմուծում Հայաստան։

«Սա մատակարարման այլընտրանքային ուղղության գործարկում է, որը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։ Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի «Ran Oil» ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը»,- նշեցին ընկերությունից։

News.am