Логотип

Շերը «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը կստանա կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար մրցանակ

Լեգենդար երգչուհի և դերասանուհի Շերը (իսկական անունը՝ Շերլին Սարգսյան-խմբ.) 2026 թվականի «Գրեմմիի» մրցանակաբաշխության ժամանակ Ձայնագրման ակադեմիայի կողմից կստանա կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար մրցանակ, հայտնում է Billboard.com-ը։

Նա կյանքի նվաճումների մրցանակը կստանա «Գրեմմի»-ի իր առաջին անվանակարգում՝ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում որպես Sonny & Cher խմբի անդամ։ Արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսի Ուիլշիր Էբել թատրոնում՝ հունվարի 31-ին։

«Գրեմմիի» պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ «Շերը պարզապես մշակութային խորհրդանիշ չէ, նա վերաիմաստավորման, դիմադրողականության և ինքդ քեզ հավատարիմ մնալու կենդանի վկայություն է, մինչդեռ աշխարհը շարունակում է փոխվել»։

Շերը պատմության մեջ միակ արտիստն է, ում երաժշտությունը վեց տասնամյակի ընթացքում զբաղեցրել է առաջին հորիզոնականները՝ կինոյի, հեռուստատեսության և նորաձևության ոլորտում կարիերայի հետ մեկտեղ։

Armenia Today