«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրավապահները օրուգիշեր աշխատում են Կաթողիկոսի և նրա հարազատների դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ Վեհափառի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, քայլեր է ձեռնարկում՝ ՌԴ տեղափոխելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից Կաթողիկոսը անվտանգ կառավարի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչի համար իշխանությունները հակաքայլեր են իրականացնում նրա դեմ:
Դա էր նաև պատճառը, որ երեկ իշխանական լրատվականը հրապարակեց ԱԱԾ-ի խայտառակ պաշտոնական գրագրությունը, ըստ որի՝ Եզրաս Արքեպիսկոպոսը КГБ-ի գործակալ է եղել խորհրդային միության տարիներին:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ խոշորացույցի տակ են նաև Կաթողիկոսի մյուս հարազատները, եղբորորդիները, բարեկամները. ստուգվում են նրանց բոլորի կապերը՝ ճնշումները Կաթողիկոսի դեմ ավելի ուժեղացնելու համար:
Նշենք, որ նախօրեին գրել էինք՝ Կաթողիկոսի դեմ ռեպրեսիաները ավելի են ուժեղանալու, հրաժարականի պահանջը չիրականացնելու դեպքում՝ Կաթողիկոսին իրավապահները կալանքի կտանեն ստիպելով հրաժարական գրել։
News.am
