Логотип

ԻՆՉՊԻՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ «ԳՈՏԻ և ՃԱՆԱՊԱՐՀ» ՄԵԳԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍ՝ ՎԵՐԱԾՎԵԼՈՎ ՏԱՐԱՇԱԾՐՋԱՆՈՒՄ ԱՆՇՐՋԵԼԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՔԱՐԻ

Հայաստանը իր աշխարհագրական դիրքով կարող է դառնալ Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ ճանապարհ-Մեկ գոտի և նաև Պարսից-Ծոց-Սև Ծով տրանսպորտային մեգածրագրերի մաս։ Դրա լիարժեք իրականացման համար հարկավոր է առավել ընդգրկուն ճանապարհային նախագիծ, որը կկապի և կապաշրջափակի ոչ միայն Հարավային Կովկասի երկրների միջև Արևելք-Արևմուտք ճանապարհները, այլ նաև հնարավոր կդարձնի Հայաստանի տարածքով իրականացնել Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք հաղորդակցությունը և հիմք ստեղծել իրական տարածաշրջանային խաղաղության հաստատման համար։ Տարածաշրջանային խաղաղության ապահովման համար կարևոր է, որպեսզի Հայաստանը չկորցնի կապը ՇՀԿ անդամ պետությունների, մասնավորապես իր ռազմավարական գործընկերներ հանդիսացող ՌԴ, ՉԺՀ և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Վերջինիս հետ հաղորդակցումը ամրապնդելու համար անհրաժեշտ է, որպեսզի չընդհատվի Հայաստանի տարածաշրջանի Հյուսիս-Հարավ մայրուղու կապը, և իրականացվի Հարավային Երկաթգծի կառուցումը, որի նախագծման մեկնարկը տրվել է դեռևս 2012թ.

2012թ. մայիս ամսին Հայաստանի և Իրանի միջև կնքված կոնցեսիոն հուշագրի համաձայն սկիզբ դրվեց Իրան-Հայաստան արագընթաց երկաթգծի կառուցման նախագծին։ 2013թ. հունվար ամսին հայտարարվեց «Հարավային երկաթուղի»՝ այն է՝ Ագարակ-Գագարին և «Հարավային արագընթաց երկաթուղի» (Իրան-Հայաստան) նախագծերի համագործակցության մեկնարկի մասին։ Համաձայն 2013թ. մշակված նախագծի Իրան-Հայաստան(Հարավային արագընթաց երկաթուղի) երկաթուղու և Հարավային երկաթուղու կառուցման արժեքը կազմում է մինչև 3.5 միլիարդ դոլլար, իսկ Իրան-Հայաստան հատվածը պատրաստակամություն հայտնեց կառուցել Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Երկաթուղու ընդհանուր երկարությունը Հայաստանում կազմում է 305 կմ: Այն ունենալու է 64 կամուրջ՝ 19.6 կմ ընդհանուր երկարությամբ, և 60 թունել՝ 102.3 կմ ընդհանուր երկարությամբ, որոնք կկազմեն ընդհանուր ճանապարհի 40%-ը, և 27 կայարան: Համաձայն նախագծի Գագարինի կայարանից (Գեղարքունիքի մարզ) դեպի Ագարակ (Սյունիքի մարզ) երկաթուղով տեղափոխվող բեռների ծավալը տարեկան կարող է կազմել 25 միլիոն տոննա: Այս նախագիծը 44 կմ կկրճատի ավելի վաղ նախատեսված նախագծի Գավառ-Ագարակ հատվածը՝ իր մեջ ներառելով Գագարին-Գավառ հատվածը։

Հայաստանի Հարավային այս երկաթուղին՝ հանդիսանալով Հյուսիս-Հարավ մեգածրագրի հիմնական բաղադրիչ կապահովի Սև ծովի և Պարսից ծոցի նավահանգիստների միջև ամենակարճ կապը: Հայաստանի Հարավային երկաթուղին կդառնա Եվրոպայի և Պարսից ծոցի միջև կապող օղակ: Ծոց-Սև ծով միջանցքում Հայաստանի ռազմավարական մասնակցությունը որակապես նոր մակարդակի համաշխարհային մատակարարման շղթա է ձևավորում, որը հնարավոր է իրագործել միայն Չինաստանի կառուցողական ներկայության շնորհիվ, ինչը և հնարավոր կդարձնի էլ ավելի զարգացնել ճանապարհային հնարավորությունները և ամրապնդել տարածաշրջանային անշրջելի երկարատև խաղաղությունը։

Պահպանողական գնահատականներով՝ տարեկան բեռնափոխադրումների ծավալը կկազմի 18.3 միլիոն տոննա, որի իրագործելիության ուսումնասիրությունը կանխատեսում է ներդրումների միջին 11% եկամտաբերություն:

Մինչդեռ իրական և գլոբալ խաղաղության դարաշրջան թևակոխելու և ֆաշիզմի դեմ պայքարելու համար՝ ինչը արձանագրվեց 2025թ. սեպտեմբերի 1-ին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից ՉԺՀ Թիանծին քաղաքում ստորագրված «Թիանծինի հռչակագրն» է, անհրաժեշտ է գործարկել նաև «Մեկ Ճանապարհ, Մեկ Գոտի» մեգածրագրի մաս հանդիսացող Հարավային Կովկասի տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արևելք-Արևմուտք հատվածների միջև կապի ստեղծումը։ Հայաստանի արևելյան հատվածը Հայաստանի արևմտյան հատվածին երկաթգծով կապելու դեպքում տնտեսապես ամենա օպտիմալ տարբերակով հնարավոր կլինի միմյանց կապել Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիները։ Երբ շահագործվի հայկական երկաթգիծը ամբողջությամբ, որը գտնվում է ռուսական Երկաթգծ-ի շահագործման ներքո, հնարավոր կլինի վերահսկելի դարձնել տարածաշրջանային երկարատև խաղաղությունը և իրապես կյանքի կոչել ֆաշիզմի դեմ պայքարը։

Այսպիսի ռազմավարական ապաշրջափակման համար և նաև տնտեսապես ձեռնտու երկաթգիծ է Բաքու-Ղազախ-Իջևան-Վանաձոր-Գյումրի-Կարս երկաթգիծը, ինչպես նաև Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան-Երասխ-Նախիջևան երկաթգիծը, որին միանալով նաև Իրան-Հայաստան (Չաբահար-Ագարակ-Գագարին-Հրազդան-Վանաձոր) երկաթգիծը դարձնում են Հայաստանը իրապես ապաշրջափակված երկիր և՛ բաց, և՛ պաշտպանված տրանսպորտային ուղիներով։

Պետք է նշել, որ Բաքու-Ղազախ-Իջևան-Վանաձոր-Գյումրի-Կարս երկաթգիծը 226 կմ կարճ կլինի քան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է, և Հայաստանով անցնող երկաթգիծը առավել արդյունավետ կլինի տնտեսական առումով այս ուղիով առևտրաշրջանառություն կատարող երկրների համար։

Հարավային Կովկասում Հայաստանի ապաշրջափակումը՝ Հարավային երկաթգծի կառուցմամբ և հայկական երկաթուղիների վերանորոգմամբ կապահովվի լիարժեք միասնականություն՝ շնորհիվ Չինաստանի ներկայության երկաթգծերի և ավտոճանապարհների կառուցման և խաղաղության դարաշրջանի հիմնադրմամբ, ինչը կնպաստի նաև ՌԴ-ի և Իրանի տնտեսական զարգացման և Հարավային Կովկասում խաղաղության ձեռք բերման անքակտելիությանը։

Հայաստանը, որպես հնագույն պետություն, գտնվելով գերտերությունների համատեղելի գործունեությունն ապահովվող աշխարհագրական կենտրոնում՝ միշտ կարողացել է համագործակցել գերտերությունների հետ, երբեք չհակադրելով դրանց շահերը իրար հետ։ Այդ իսկ պատճառով, Հայաստանի ապաշրջափակման այս մոդելը գլոբալ խաղաղության ապահովման մոդել է, և սպասարկում է գլոբալ շահեր, միչդեռ Հյաստանի տարածքային ամբողջականության մաս հանդիսացող Զանգեզուրի ճանապարհը, որը 42-47կմ է, ապաշրջափակման ապոհվման ուղի չէ և սպասարոկւմ է նեղ շահեր՝ հակադրվելով Իրանի, Չինաստանի, ռուսաստանի և Պարսից Ծոցի երկրների համատեղ անվտանգային և տնտեսական զարգացման շահերին, որն էլ իր հերթին վտանգ է առաջացնում ՇՀԿ անդամ և այլ տարբեր պետությունների միջև հաստատված սահմանային անվտանգային հարցերին։

Հայաստանի հարավային հատվածում Թուրքիայի համար նախընտրելի միջազգային միջանցքի ստեղծման միջոցով, որը ես կանվանեմ «Թուրանական միջանցք», Արևմտյան տերությունները փորձում են հիմք ստեղծել դեպի Կենտրոնական Ասիա և Հարավային Ասիա ուղիղ մուտքի համար և նրանք այլևս կարիք չեն ունենա օգտվելու արևելյան տերությունների և Իրանի կապի միջոցներից։ Ինչպես նաև, Թուրանական այս միջանցքի կառուցումն առաջ տանելու արևմտյան տերությունների գլխավոր շարժիչներից մեկը Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ծայրամասային տարածք ներթափանցումն է, որը հակադրվում է «Մարդկության ընդհանուր ճակատգրի համայնքի կառուցման» իրական գաղափարին և միանշանակ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև միջին Ասիայում նույնպես առաջացնելու է անվերահսկելի ցնցումներ, անհավասարություն, սահմանային լարվածություն և տնտեսական անհավասարակշռություն։

Մենք՝ մարդիկ, բոլորս, ապրում ենք նույն մոլորակում։ Մենք պետք է միավորվենք համերաշխության և ներդաշնակության մեջ և ապահովենք, որ ջունգլիների օրենքը երբեք չվերադառնա։

Ջունգլիների օրենքը թույլերին թողնում է ուժեղների ողորմածությանը: Սա չի կարող երկրների միջև հարաբերությունները բարելավելու միջոց լինել։ Նրանք, ովքեր մեծամտորեն ուժ են կիրառում՝ քար բարձրացնելով թույլերի վրա, ի վերջո կտեսնեն, որ այն ընկնում է իրենց ոտքերի վրա։ Պատմությունը հայելի է։ Աշխարհը կարող է խուսափել անցյալի ողբերգությունները կրկնելուց միայն պատմության դասեր քաղելով։ Մենք պետք է դրան հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվենք։ Անցյալը հնարավոր չէ փոխել, բայց մենք ինքներս կարող ենք ստեղծել մեր ապագան՝ չմոռանալով պատմությունը»։ – նախագահ Սի Ցզինպին։

Չինաստանը միշտ կլինի խաղաղության, կայունության և առաջընթացի ուժ աշխարհում։

Ռուզաննա ՄԱԼԽԱՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ